1809 դիտում
10:23 24-07-2021
Հայաստանում հիբրիդային ռեժիմ է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դասական ավտորիտարիզմի դեպքում ամեն ինչ պարզ է: Կա Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հավաքված մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանություն, մահակներ, ավտոմատներ, գրաքննության պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ: Կա նաեւ փոքրամասնություն, որին այդ ամենը դուր չի գալիս. երբեմն ինչ-որ ակցիաներ է անում, բայց իշխանությանն առանձնապես վնաս չի տալիս. ծայրահեղ դեպքում անհրաժեշտություն է առաջանում «փակել» Նավալնու նման մարդկանց: Կա մեծամասնություն, որին այդ ակցիաներն ու պահանջները չեն հետաքրքրում, կամ, իրենց լեզվով ասած, «до лампочки»՝ լավագույն դեպքում այդ մեծամասնությունը փնթփնթում է փոքրամասնության վրա՝ «ինչո՞ւ եք խանգարում հանգիստ ապրենք»: Քանի որ ընտրությունների եւ քաղաքական պայքարի մեխանիզմներ նման երկրներում չկան, Պուտինը եւ նրա «սելեկտորատը» (նրա կողմից ընտրված մարդիկ) հանգիստ իշխում են տասնամյակներ շարունակ՝ այնքան ժամանակ, մինչեւ անտարբեր մեծամասնությունը քիչ թե շատ կուշտ է:
Դասական ժողովրդավարությունների դեպքում նույնպես ամեն ինչ պարզ է. կա ընտրված իշխանություն, որը կանոնավոր կերպով փոխվում է: Կան նաեւ տարբեր տիպի փոքրամասնություններ, որոնք շատ ակտիվ են ու անընդհատ ինչ-որ ակցիաներ են իրականացնում: Իշխանությունը նրանց լսում է եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ նրանց պաշտպանելու համար: Կա մեծամասնություն, որը թեեւ կենցաղային մակարդակով փնթփնթում է այդ ակտիվիստների դեմ, բայց սովորաբար հրապարակավ չի հակադրվում՝ օրենքը դա արգելում է: Իշխանությունը, միեւնույն է, հիմնվում է այդ մեծամասնության վրա ու բաժանվելով մեկուկես, երկու կամ մի քանի կուսակցությունների, իշխում է «հերթափոխով»:
Հայաստանյան ռեժիմն այդ առումով «հիբրիդային» է: Ընտրական մեխանիզմը 2018 թվականին, ընդհանուր առմամբ, վերականգնվել է, հեռուստաեթերում կան ալիքներ, որոնք գրաքննության չեն ենթարկվում: Բայց, չնայած այդ ամենին, Փաշինյանն իշխում է մոտավորապես այնպես, ինչպես Պուտինը կամ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (հասկանում եմ, իհարկե, այդ երեքի էական տարբերությունները): Խնդիրն, ըստ ամենայնի, հետեւյալն է. Հայաստանում կա փոքրամասնություն, որը ցավ է ապրում տարածքային եւ մարդկային կորուստների համար, կա մեծամասնություն (շարունակում եմ պնդել, որ այդպես կարելի է բնութագրել ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնությանը), որն այդ կորուստների հանդեպ անտարբեր է: Կա փոքրամասնություն, որը կարծում է, որ բոլոր դեպքերում ամեն ինչ պետք արվի օրենքով եւ կա մեծամասնություն, որը վստահ է, որ որոշ մարդկանց հանդեպ օրենքը չպիտի գործի, եւ այստեղ պետք է առաջնորդվել «հեղափոխական իդեալներով»:
Ինչպես ժողովրդավարական երկրներում, իշխանությունը գործում է այդ մեծամասնության անունից: Ինչպես ավտորիտար երկրներում, առաջին դեմքի իշխանությունն անսահմանափակ է եւ անվերահսկելի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3612 դիտում
22:43 14-09-2016
Հիբրիդային պատերազմն ընթանում է հիմնականում երեք ոլորտներում. Ահարոն Ադիբեկյան
83879 դիտում
22:12 24-05-2017
Թղթադրամները փոխարինվելու են թղթադրամի պլաստիկ կամ հիբրիդային տիպի նոր դրամանիշներով
6344 դիտում
17:53 09-07-2017
ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի բռնազավթումը և հիբրիդային հարձակումները Ուկրաինայի Արևելքում
Այս բաժնից
736 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
22990 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4988 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին