211652_close_icon
views-count41487 դիտում article-date 15:25 23-07-2021

Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում․ օպերատիվորեն ժամանել են հրշեջները, «Գազպրոմ Արմեինիա» Երևանի ԳԳՄ-ի և թաղապետարանի ներկայացուցիչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։25 սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի 7/1 շենքի տանիքից ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից ավտոսանդուղք։

Ահազանգի մասին տեղեկանալով, «Գազմպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի կարգադրությամբ՝ օպերատիվորեն ժամանել են Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։

Նշված շենք են ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կարգադրությամբ թաղապետարանի աշխատակիցները։ 

Հրշեջները շենքի տանիքում, մուտքերում և բնակարաններում տեղազննում կատարելու արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերել։ Իսկ «Գազպրոմի» աշխատակիցներն էլ չեն հայտնաբերել գազի արտահոսքի ոչ մի նշան։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր