211652_close_icon
views-count1483 դիտում article-date 09:51 23-07-2021

Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հավանություն տրվեց «Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ 2021 թ․ մայիսի 12-ին եւ հունիսի 24-ին ստորագրված «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. Հայաստան (Բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Հաշվի առնելով Հայաստանի միջուկային ոլորտի զարգացումների հետ կապված նրբությունները, մասնավորապես նաեւ այն, թե շատ երկրների ինչպես է բառացիորեն խանգարում ՀՀ-ի՝ ատոմային տերության մաս լինելու եւ հզոր դպրոց ունենալու հանգամանքը, դիմեցինք Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին՝ ճշտելու, թե հատկապես ինչի մասին է խոսքը։

Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց Ա․ Մարտիրոսյանը, «1998 թ․ ԵՄ-ն մեզ աջակցում է, եւ սա հերթական ծրագրերից է»։ Բանն այն է, որ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին  (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաեւ ՀՀ-ի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր