211652_close_icon
views-count1751 դիտում article-date 16:51 22-07-2021

Թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, կիպրոսցի իր գործընկերոջ՝ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո նշել է, որ Թուրքիան չի կարող Թուրքիա-Հունաստան և Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարգավորման հեռանկար ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Կիպրոսում օրենքը խախտելու հարցում վճռական է տրամադրված, գրում է cyprus-mail.com-ը։

Դենդիասը նշել է, որ Կիպրոսում իր ներկայությունը «խորհրդանշում է Հունաստանի կառավարության` Կիպրոսի կառավարության ու նրա ժողովրդի կողքին կանգնելու, ինչպես նաև միջազգային լեգիտիմությանն աջակցությելու հանձնառությունը»:

«Հունաստան-Թուրքիա և ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Կիպրոսում օրենքը խախտելու հարցում վճռական է տրամադրված։ Թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ», - ասել է Դենդիասը՝ շեշտելով, որ հունական կողմի պատասխանը հիմնված է լինելու միջազգային իրավունքի և իրենց արժեքների վրա։

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ, որի առնչությամբ Կիպրոսի արտգործնարախախրը հույս է հայտնել, որ Անկարային հստակ ուղերձ կհղվի։

«Հասկանալի է, որ Թուրքիայի սադրիչ գործողությունները Կիպրոսի հակամարտության այլընտրանքային լուծումները խթանելու նպատակ ունեն, ինչը ո՛չ Կիպրոսը, ո՛չ էլ միջազգային հանրությունը չեն ընդունի», - հավելել է նա:

Երկու արտգործնախարարների հանդիպումը հաջորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (չճանաչված) կատարած այցին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ այցելել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (չճանաչված)՝ ներկա լինելու 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարեդարձին նվիրված արարողությանը, նպատակ ունենալով հիշեցնել օկուպացիայի մասին՝ առանց երկու կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու։

Նմանատիպ նյութեր