211652_close_icon
views-count52752 դիտում article-date 10:38 22-07-2021

Կատարվել են ապօրինի հուղարկավորություններ. Հայկ Մարությանը դիմել է դատախազություն «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից շահագործվող «Քանաքեռ» գերեզմանատան գործունեության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես մասնակի փակ ռեժիմ ունեցող «Քանաքեռ» գերեզմանատանը եւ դրա հարակից տարածքում կատարվող ապօրինի հուղարկավորությունների, աշխատակիցների կողմից իրենց գործառույթային պարտականությունները ոչ բարեխիղճ կատարելու եւ ապօրինի հողարկավորությունները օրինականացնելու գործողություններ:

Քաղաքապետի դիմումի մասով նախապատրաստվում են նյութեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր