Չեմ հիշում որեւէ ընտրություն, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հանդես գա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմ հիշում որեւէ ընտրություն, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հանդես գա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Ուշադիր հետեւում է Սահմանադրական դատարանի նիստին, մտքեր էի փոխանակում տարբեր մարդկանց հետ, ուզում էի հասկանալ, թե ինչ տպավորություն է թողնում մարդկանց վրա։ Կարող եմ ասել, որ փաստարկները տպավորիչ էին դիմող կողմերի, եւ որեւէ հակափաստարկ եւ հիմնավորում մենք չլսեցինք, ՍԴ որոշման մեջ եւս չկան պատասխաններ մի շարք հարցերի, որոնք մենք բարձրացրել էինք նիստի ժամանակ, էլ չեմ ասում, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները բան չունեին ասելու, իսկ դատախազությունը հանդես էր գալիս որպես կառավարության փաստաբան, մուրճը սիմվոլ է, ատելության խոսք չկար, չկային ֆիզիկական հաշվեհարդարի խոսքեր․ զավեշտալի է, բայց այդպես է։  Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։



«Իմ տպավորություններն ընդհանրապես ընտրություններից․․․ Ես չեմ հիշում որեւէ ընտրություն, որտեղ այս ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել։ Ես չեմ հիշում որեւէ ընտրություն, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հանդես գա։ Չի եղել այդպիսի բան։ Չեմ հիշում ոչ Տեր-Պետրոսյանի կողմից, չեմ հիշում, որ ես երբեւէ նման բան արած լինեմ, եւ չմ հիշում նման կարգի դրսեւորումներ 3-րդ նախագահի կողմից։ Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք