211652_close_icon
views-count2278 դիտում article-date 23:49 21-07-2021

Ինչու է պարտվել «Հայաստան» դաշինքը. Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. «Հայաստան» դաշինքի պարտությունը պայմանավորված է 3 գործոններով: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն  հարցին, թե ինչու պարտվեց դաշինքը:

«Սա այն հարցն է, որ հուզում է, ոչ միայն ինձ այլեւ շատ-շատերին` եւ հոգեբաններին եւ քաղաքագետներին եւ ընդհանրապես մարդկանց, որոնք հետաքրքված են հասարակական կյանքով, բայց այնուամենայնիվ այստեղ 3 գործոն է որոշիչ եղել: Առաջինը` դա հին եւ նոր, որոշակի դասակարգային նաեւ երանգներով, հայաստանցի- ղարաբաղցի եւ ոնղց որ այդ հինն ու նորը այսպես իրար կպել են, զուտ հասկանալի պատճառներով եւ եւս մեկ հանգամանք:  Երբ որ մենք ասում էին արժանապատիվ խաղաղություն եւ մեր ժողովրդի մի հատվածը, որը հաշտվել է այդ պարտության հետ , այս արժանապատիվ խաղաղության մեջ նույնիսկ վտանգ էին տեսնում, որ այս մարդիկ անելու են ինչ-որ քայլեր արժանապատվությունը վերականգնելու համար եւ այդ քայլերը կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից: Եւ ամենակարեւորը, որ այդ սարսափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարասափի շահառու է դարձել: Սա իսկապես  թվում է` անտրամաբանական է, բայց սրա մեջ շատ խորը իմաստ կա եւս սոցիոլոգիայով զբաղվող մարդիկ կարող են բացատրել ձեզ, թե ինչպես է այս ամենը աշխատում»,-ասաց նա:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր