211652_close_icon
views-count3240 դիտում article-date 23:20 21-07-2021

Բրազիլացի ֆուտբոլիստուհին Օլիմպիական խաղերի պատմական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի կանանց հավաքականի հարձակվող Մարտան դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը հինգ Օլիմպիական խաղերում առնվազն մեկ գոլ է խփել:
 
Մարտան խմբային փուլում՝ Չինաստանի հավաքականի հետ խաղում (5:0) դուբլի հեղինակ է դարձել, 9-րդ և 75-րդ րոպեներին:
 
Իսկ իր առաջին գոլը լեգենդար խաղացողը խփել է դեռևս 2004 թվականին՝ Աթենքի Օլիմպիական խաղերում:
 
35-ամյա Մարտան համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա 6 անգամ ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Բրազիլիայի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել է արծաթե մեդալներ (2004, 2008): Հավաքականում մասնակցել է 160 հանդիպման, դարձել 111 գոլի հեղինակ:
 
Կանանց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը Տոկիոյում կավարտվի օգոստոսի 6-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր