211652_close_icon
views-count16564 դիտում article-date 16:18 21-07-2021

Ադրբեջանը 2 նոր զորամաս է բացել Մարտակերտի շրջանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակվում են Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զորքերի ծառայության կազմակերպմանն ու սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավմանն ուղղված գործողությունները:  

Ինչպես փոխանցում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, մարտական հերթապահության իրականացման նպատակով Մարտակերտ շրջանում երկու նոր զորամաս է շահագործման հանձնվել, որոնք համալրված են ժամանակակից սարքավորումներով:

Նշվում է, որ ծառայողական տարածքները համալրված են օդորակիչներով, կահույքով, ժամանակակից սանհանգույցներով, խոհանոցային սարքավորումներով և գեներատորներով:

Նմանատիպ նյութեր