962 դիտում
15:34 21-07-2021
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Պարոն վարչապետ,
Սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ հայերը որոշեցին իրենց ձայների մեծամասնությունը տալ Ձեր ղեկավարած քաղաքական կուսակցությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից բողոքարկման դիմումների վերջնական քննության ավարտին ինձ համար հաճելի է ֆրանկոֆոն ընտանիքի և անձամբ իմ անունից Ձեզ շնորհավորական խոսք հղել՝ ազատ, վստահելի և թափանցիկ գործընթացի արդյունքում ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ։
Ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը դիմակայում է նշանակալի մարտահրավերների, մասնավորապես՝ անվտանգային առումով։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ վերահաստատել ֆրանկոֆոն համայնքի ամբողջ համերաշխությունը, հատկապես հայկական այն ընտանիքներին, որոնք սպասում են ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև հակամարտության զոհերի մարմինների վերադարձին։
Այս համատեքստում ազգային միասնությունը և երկխոսությունը շարունակում են հիմնարար դեր ունենալ։ Չեմ կասկածում, որ Դուք կկարողանաք գտնել ուղիներ և միջոցներ հայերին էլ ավելի համախմբելու համար և շարունակելու 2018 թվականից ի վեր Ձեր կողմից ձեռնարկված բարեփոխումների, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների պահանջկոտ դինամիկան։
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ խթանելու համագործակցությունը մեր կազմակերպության և Հայաստանի միջև, հատկապես իրավական պետության ամրապնդման և ֆրանսերեն լեզվի ոլորտներում»,- նշված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր
1848 դիտում
10:11 11-12-2018
Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
1570 դիտում
16:49 11-12-2018
Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Այս բաժնից
349 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր