211652_close_icon
views-count1453 դիտում article-date 09:39 21-07-2021

Ռուսաստանն ու Ադրբեջանն աշխատում են Ադրբեջանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրություն սկսելու շուրջ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն աշխատանքներ են տանում Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրություն սկսելու ուղղությամբ, հայտնում է kremlin.ru-ն։

«Մենք աշխատում ենք Ադրբեջանում համատեղ արտադրություն սկսելու հարցի շուրջ։ Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցն է։ Գիտեմ, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում այս հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք ամենադժվարն են, սակայն եթե մենք կարգավորում ենք ուզում, իսկ մենք բոլորս ենք դա ուզում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով», - ասել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ մինչ այժմ հաջողվել է իրավիճակը կարգավորելու փոխզիջումային լուծումներ գտնել, ինչի համար էլ շնորհակալ է։

Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը շեշտել է, որ 100 հազար չափաբաժին պատվաստանյութ է ուղարկվել Ադրբեջան, ինչպես նաև հավելել, որ կորոնավիրուսային իրավիճակի հետևանքով տուժած տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։

Նմանատիպ նյութեր