211652_close_icon
views-count1659 դիտում article-date 20:25 20-07-2021

Շախմատի առաջնություն՝ «Զինվորի տանը».Հայրենիքի պաշտպանները մրցեցին պատգամավորների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի «Ռոբերտ Աբաջյանի» անվան սրահում անցկացվեց շախմատի առաջնություն՝ զինվորների, ՀՀ ԱԺ պատգամավորների,շախմատի ֆեդերացիայի անդամների և ԵՊԲՀ ռեկտորի մասնակցությամբ: Մրցեց 10 զույգ:

Ինչպես նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, արդեն 2 տարի անընդմեջ կազմակերպվում է մի միջոցառում, որի նպատակն էներգրավվելով պատերազմի ժամանակ վիրավորումներ ստացած հերոսներին՝ փոխել նրանց առօրյան, ինչպես նաև բացահայտել տաղանդներին և հասնել հաջողությունների՝ նրանց հետ աշխատելու արդյունքում: «Բոլոր պարտիաններն անցան լարված մթնոլորտում:

Ես նույնպես մեծ ջանքերի գնով կարողացա ոչ-ոքի կորզել Եղիշեիից, որը հաղթել էր ինձ նախորդ մրցաշարում»,- ասաց ֆեդերացիայի նախագահը՝ ավելացնելով, որիրականացվում է շախմատի մասսայկանացում՝ այն Հայաստանումավելի հանրաճանաչ դարձնելու համար:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հերոս տղաներն ամբողջական նվիրվել էին իրենց կողմից դրված խնդիրը կատարելուն. ազնիվ պայքար էր գնում մրցակիցների միջև:

«Հերոսներին պարտվելը մեծ պատիվ է: Սա արդեն ձևավորված բարի ավանդույթ է, որն ուշադրության կենտրոնում է պահում բուժում ստացող զինվորներին»,-ընդգծեց բուհի ղեկավարը:

Ներկաները պատրաստակամություն հայտնեցինզինվորների մասնակցությամբ մրցաշարերը դարձնել ավելի հաճախակի:
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր