Հայ օլիմպիականները մեկնում են Տոկիո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ընդամենը չորս օր է մնացել Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով:
Այսօր լուսադեմին մեկնեցին նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Արման Դարչինյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:
Առաջինը ասպարեզ կելնի / հուլիսի 24 –ին / սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ հաջորդ օրը ՝ Էլմիրա Կարապետյանը / 10մ. ատրճանակ / և Հովհաննես Բաչկովը / 63 կգ /: