211652_close_icon
views-count1583 դիտում article-date 11:47 19-07-2021

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի մաքսային ծառայության աշխատակիցների հանդիպում. քննարկվել են ոլորտի արդիականացմանն ուղղված հարցեր

Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի մաքսային կետ- բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր