211652_close_icon
views-count1362 դիտում article-date 14:37 17-07-2021

Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Հյուսիսային Կիպրոս

Ադրբեջանի խորհրդարանի` Միլի մեջլիսի պատվիրակությունը, միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորությամբ, առաջին անգամ այցելել է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, պատվիրակությանն ընդունել է ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարը` հայտարարելով.«Մենք մեկ ազգ ենք, 3 պետություն»:

Նա նշել է, որ սա «պատմական այց» է:

Սեյիդովը, իր հերթին, ասել է.«Մենք ուզում ենք, որ Հյուսիսային Կիպրոսը ուժեղ լինի: Թուրքական աշխարհը կբարձրանա: Դրա համար Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել էր, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսված է երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, լավ նորություններ կհայտնի:

«Ես ուզում եմ այդ մասին հայտարարել ՀԿԹՀ խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են»,- ասել է Թուրքիայի առաջնորդը լրագրողներին Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո: 

Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ հայտարարությունը, որն ինքը նախատեսում է հնչեցնել, կդառնա «խաղաղության ուղերձ» ինչպես կղզու բնակիչների, այնպես էլ ամբողջ միջազգային հանրության համար:

Նմանատիպ նյութեր