211652_close_icon
views-count59769 դիտում article-date 14:48 17-07-2021

Ավտովթար Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հենապատին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 16։50-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 63-ամյա Օլեգ Մեժլումյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 59 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Օ․ Մեժլումյանն ու ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 42-ամյա Զավեն Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ եթե բենտոնե հենասյունը չլիներ, ապա Mercedes-ը մի քանի 100 մետր կգահավիժեր։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր