Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի անձնական ավանդը Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխգործակցության զարգացման գործում:

«Համոզված եմ, որ փոխվստահության վրա խարսխված մեր երկրների բարձր մակարդակի հարաբերությունները համատեղ ջանքերով հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան՝ ներառելով հեռանկարային համագործակցության նոր ծրագրեր»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք