211652_close_icon
views-count109757 դիտում article-date 19:36 14-07-2021

Արտակարգ դեպք Երևանում. «Հայ- ռուսական կոզակային միավորում» շենքի մոտ անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն. ժամանել են փրկարարներ, «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի և Կենտրոն թաղապետարանի ներկայացուցիչներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում ՝ Մամուլի շենքի դիմաց,  «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության շենքի  և Արշակունյաց  5 հասցեում գործող «Հայ- ռուսական կոզակային միավորում» կազմակերպության վարչական շենքի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում հետիոտնի համար նախատեսված մայթում պայթյունի ձայն  է լսվել, ինչի հետևանքով փոս է  առաջացել:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Յուրիկ Եղիազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր տեղում պարզել են, որ առաջացած փոսը կապ չունի գազատար խողովակի հետ, քանի որ նշված հատվածով գազախողովակ չի անցնում:

Այս պահին ժամանել են նաև ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի ծառայողները՝ պետ Մարտին Ասլանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի ներկայացուցիչները՝ գլխավոր մասնագետ Արամ Գրիգորյանի գլխավորությամբ:

ԱԻՆ-ի ներկայացուցիչները, «Գազպորմ»-ի և թաղապետարանի ծառայողներն  այս պահին սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր, իսկ նման քաղաքացիներ Երևանում այնքան կան, ինչքան Opel, նշված հատվածով չանցնեն, մինչև ժամանեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր«  ընկերության ներկայացուցիչները:

Թե ինչի հետևանքով է առաջացել փոսը՝ պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր