211652_close_icon
views-count8162 դիտում article-date 18:28 14-07-2021

Բաքուն թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհերի թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհերի թիվը:

Ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունի 2907  զոհ. խոսքը մինչև հուլիսի 14-ը հուղարկավորվածների մասին է: Բացի այդ, հաղորդվում է յոթ անհետ կորածի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջաանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր