211652_close_icon
views-count7513 դիտում article-date 15:15 13-07-2021

Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Հուլիսի 12-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է արձանագրվել մի քանի երկրներում: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այդ են վկայել Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։

Downdetector-ի տվյալներով՝ հիմնականում գանգատներ են ստացվել ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից ու Մեծ Բրիտանիայից:

Անսարքությունների մասին հայտնած օգտատերերի 45 տոկոսը բարդություններ նշում ստորիսի տեսակապում, 33 տոկոսը գանգատվում է նորությունների ժապավենի բեռնման խնդիրներից, 19 տոկոսը  դժվարությունների է հանդիպում օգտահաշիվ մուտք գործելու ժամանակ։

Նմանատիպ նյութեր