211652_close_icon
views-count1891 դիտում article-date 17:39 12-07-2021

Սոչիում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը

Սոչիում, այսօր ՝   հուլիսի 12 –ին   մեկնարկեցին  տղամարդկանց և  կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: Համավարակի ընթացքում  դա մարզաձևի  առաջին խոշոր ստուգատեսն է մասսայականության առումով:

Հանդես են գալիս  206 տղամարդ և  103 կին  մասնակիցներ: Տղամարդկանց մրցումների հաղթողն ու եզրափակիչի  մասնակիցը, իսկ կանանցից՝  երեք լավագույնները   կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը ` 676.250 ԱՄՆ դոլար է:

Խաղասեղանների շուրջ իրենց ուժերն են չափում նաև  Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և կանանցից ՝  Էլինա Դանիելյանը:

Պարտիաների սկիզբը՝  Երևանի ժամանակով 16 . 00 –ին:

Մրցաշարը կավարտվի օգոստոսի 5 –ին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր