211652_close_icon
views-count1570 դիտում article-date 17:15 11-07-2021

Իրանցի աքսորյալները պահանջում են պատասխանատվության ենթարկել ԻԻՀ ընտրված նախագահին

Շաբաթ Իրանի ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Բեռլինում եւ այլ վայրերում, որպեսզի պահանջեն դատական հետապնդում Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսիի նկատմամբ, որին նրանք մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ, հաղորդում է Reuters-ը:

Դրոշները թափահարող ցուցարարները հավաքվել են Բրանդերբուրգի դարպասների եւ այլ վայրերի մոտ գագաթնաժողովի շրջանակում, որի ժամանակ ելույթ է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Սլովանիայի վարչապետ Յանեզ Յանշան:

Իր ելույթի ընթացքում Իրանի Դիմադրության ազգային խորհրդի ընտրված նախագահ Մարյամ Ռաջավին մեղադրել է Ռաիսիին, որ նա պատասխանատու է 1988 թվականին 30 000 քաղբանտարկյալների զանգավածային սպանության մեջ:

Amnesty International-ն ու Human Rights Watch-ը հայտարարել են, որ Ռաիսիի ընտրությունը դարձել է հարված մարդու իրավունքների ուղղությամբ, եւ կոչ արել հետաքննել նրա դերը այն գործում, որը Վաշինգտոնն ու նրանք անվանել են հազարավոր քաղբանտարկյալների արտադատական մահապատիժներ:

Նմանատիպ նյութեր