211652_close_icon
views-count1323 դիտում article-date 16:50 10-07-2021

Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 151 մարդ

Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 85.694-ի։

Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության տվյալներին:

Նշվում է, որ միայն վերջին 24 ժամում քովիդից մահացել է 151 մարդ: 

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 հազար 664 նոր դեպք, որոնցից 1418-ը հոսպիտալացվել են:

Երկրում գրանցված ընդհանուր 3 մլն 355 հազար 786 դեպքից 3 մլն 10 հազար 90-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3602 քաղաքացիներ ծայրահեղ ծանր վիճակում բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Նմանատիպ նյութեր