211652_close_icon
views-count2458 դիտում article-date 12:03 10-07-2021

Հեղեղումներ՝ Ճապոնիայում. 400 հազարից ավելի մարդու տարհանելու անհրաժեշտություն է առաջացել

Ճապոնիայի արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 400 հազար քաղաքացիների ուժեղ խորհուրդ են տվել տարհանվել:

Այս մասին հայտնում է Tass գործակալությունը։

Առնվազն 240 հազար մարդու համար իշխանությունները հայտարարել են վտանգի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է հրատապ տարհանում:

Ճապոնացի օդերևութաբանների տվյալներով՝ տվյալ տարածաշրջանում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 450 մմ տեղումներ են եկել: Կան գետերի հեղեղումների ու սողանքների վտանգներ:

Տեղումների հետևանքով  Ճապոնիայի կենտրոնական հատվածում մահացել է 9 մնարդ, 20 մարդ անհետ կորած է համարվում: Վնաս է հասցվել 120 տների ու կառույցների։

Նմանատիպ նյութեր