211652_close_icon
views-count21290 դիտում article-date 19:42 30-06-2021

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետը տեղափոխվել է հիվանդանոց. նրան է այցելել նախարարի պաշտոնակատարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ ՀՀ  պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այցելել է Երևանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Հարությունյանը  այցելել է՝ երեկ նշված բժշկական կենտրոնում վիրահատված ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին:

SHAMSHYAN.com-ը Ա. Զաքարյանին ցանկանում է շուտափույթ ապաքինում:
 

Նմանատիպ նյութեր