211652_close_icon
views-count1647 դիտում article-date 16:38 22-06-2021

Սոչիում կկայանան տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը

Սոչիում, հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը կկայանան տղամարդկանց և  կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը:

Հանդես կգան 206 տղամարդ և  103 կին  մասնակիցներ: Տղամարդկանց մրցաշարի հաղթողն ու եզրափակիչի  մասնակիցը, իսկ կանանցից՝  երեք լավագույնները   կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը ` 676.250 ԱՄՆ դոլար է:

Խաղասեղանների շուրջ կնստեն  նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և կանանցից ՝  Էլինա Դանիելյանը:

Նմանատիպ նյութեր