211652_close_icon
views-count34081 դիտում article-date 18:17 20-06-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Audi A6-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր. հայտնաբերվել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի վկայական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
 
Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 58-ամյա Սամսոն Մխիթարյանը, իր վարած Audi A6 մակնիշի 77 ՏM 070 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, 18-ամյա Խաչիկ Մ.-ն, 32-ամյա Ժենիկ Մ.-ն և 36-ամյա Սյուզաննա Մ.-ն տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 39-ամյա Գոռ Մ.-ն՝ Գորիսի բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով. ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի անվամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի վկայական:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր