211652_close_icon
views-count1700 դիտում article-date 14:09 14-06-2021

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ-ին Արցախում իրավիճակը կայունացնելու միջնորդական ջանքերի համար. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության մի խումբ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությամբ Արցախում գտնվող ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Մեխակ Արզումանյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել գործընկեր կառույցի ծառայողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ԱԻ պետական ծառայության հետ ակտիվ համագործակցության համար:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանն Արցախում իրավիճակը կայունացնելու միջնորդական ջանքերի, խաղաղության և կայունության վերականգնման գործում ցուցաբերվող օգնության համար:

Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում համահավաք խմբի արագ արձագանքման՝ մասնավորապես, պիրոտեխնիկական, փրկարարական և հումանիտար արձագանքման  խմբերին: Ձեր մասնագիտական գործունեությունը կարևոր է ամբողջ Ռուսաստանի և Արցախի համար»-նշված է եղել ՆԳ նախարարի ելույթում:

Կարեն Սարգսյանի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների:

«Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար» մեդալները և պատվոգրերը փոխանցել է  ծառայության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը:

ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին  շնորհավորել և կառավարական պարգևներ է փոխանցել նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր