211652_close_icon
views-count2150 դիտում article-date 13:54 14-06-2021

Ադրբեջանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել

Ադրբեջանի իշխանությունները, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման են դատապարտել Շուշիի մերձակայքից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա դեմ ներկայացվել էին մի քանի մեղադրանքներ, մասնավորապես,  Էուլջեքյանը մեղադրվել է ահաբեկչության, կազմակերպված հանցագործության մեջ մասնակցության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:

Լիբանանահայը հինգ տարի կանցկացնի բանտում, իսկ մնացած տարիները՝ խստացված ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Վիգեն Էուլջեքյանը, ինչպես նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվել էին նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրից կնքվելուց հետո:  Վիգեն Էուլջեքյանը որպես տաքսու վարորդ Նաջարյանին տեղափոխում էր Բերձոր՝ այնտեղից իր իրերը վերցնելու:

2021 թվականի մարտին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել և տեղափոխվել Լիբանան:

Նմանատիպ նյութեր