211652_close_icon
views-count6772 դիտում article-date 09:57 14-06-2021

Պայմանագրի կոպիտ խախտում, զոհեր, վիրավորներ, գերիներ, հողային կորուստներ

Դավիթ Շադյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27֊ին ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ կորցրեցինք Արցախից շատ մեծ ու կարևոր ռազմավարական տարացքներ, դրանց մեջ էին Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը, բայց ոչ թե այդ գյուղերը կորցրեցինք պատերազմի ժամանակ, այլ հրադադարի պայմանագիրը ստորագրելուց մոտ մեկ ամիս անց, եռակողմ պայմանագիրը ստորագրվեց 2020֊ի նոյեմբերի 9֊ին, առաջին կետի համաձայն, սահմանը գծվում էր այն տեղով, որտեղ որ կանգնած էր ՀՀ և ադրբեջանի զինուժը, ստորագրելու պահին ամբողջ Հադրութից միայն Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերն էին իրենց տարածքներով, որ մեր զինուժի վերահսկողության ներքո էր, նույնիսկ ռուս խաղաղապահները այցելել էին այդ տարածքները, նաև իրենց քարտեզի մեջ էին ներառել, օրեր անց քարտեզից հեռացվում են այդ գյուղերը, և մոտ մեկ ամիս անց, դեկտեմբերի կեսերին, թշնամին գրոհ է ձեռնարկում, նրանց հաջողվում է վերցնել գյուղերը, մենք տալիս ենք թշնամուն 62 գերի և 9 զոհ, տալիս ենք նաև շատ կարևոր ռազմավարական դիրք, քանզի այդ գյուղերի վերևում գտնվող Դիզափայտ լեռից, որը նույնպես մերն էր, երևում է ամբողջ տարածաշրջանը։

Պայմանագրի կոպիտ խախտում, զոհեր, վիրավորներ, գերիներ, հողային կորուստներ, իսկ բոլորը լռում են...

Հավերժ փառք մեր բոլոր անմահ հերոսներին»։

Նմանատիպ նյութեր