211652_close_icon
views-count1256 դիտում article-date 10:05 14-06-2021

Ճապոնիայում Pfizer-ով պատվաստվելուց հետո 7 մարդու մոտ խնդիրներ են առաջացել

Ճապոնիայում Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութով պատվաստվելուց հետո 7 մարդու մոտ ի հայտ է եկել սրտամկանի բորբոքում։

Այդ մասին հայտնել է NHK հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ խնդիրներն առաջացել են երկրորդ դեղաչափի ընդունումից հետո։ Այդուհանդերձ, նախարարությունում նշել են, որ այդ տվյալները չեն ազդի պատվաստումային ծրագրի վրա։

Այդ երկրում արդեն շուրջ 9․7 մլն մարդ է պատվաստվել Pfizer-ով։ 20-69 տարեկան 7 քաղաքացու մոտ, որոնցից 6-ը տղամարդ են, հայտնաբերվել է միոկարդիտ կամ պերիկարդիտ։
 

Նմանատիպ նյութեր