211652_close_icon
views-count113947 դիտում article-date 16:03 13-06-2021

Արտյոմ Հարությունովի և նրա ընկերների նախաձեռնությամբ Աջափնյակում բացվեց «Մեր թրերը դարձան խաչեր» եռախաչ համալիրը. ներկա էին լեգենդ դարձած հերոսների հարազատներն ու զինակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արտյոմ Հարությունովի, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ և նրա ընկերների նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 13-ին, Աջափնյակ վարչական շրջանում բացվեց  «Մեր թրերը դարձան խաչեր» եռախաչ համալիրը:

 Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, արդեն վաղ առավոտվանից նշված վայրը մարդաշատ էր, ասեղ գցելու տեղ չկար:

Ներկա էին  Արցախյան  44-օրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած Աջափնյակ համայնքի զոհված  ու լեգենդ դարձած հերոսների հարազատներ, Ապրիլյան  քառօրյա պատերազմի հերոսների հարազատներ, ընկերներ, զինակիցներ:

Մինչ  Եռախաչ համալիրի բացման  առթիվ  հերոսների որդիները կարմիր ժապավենը կկտրեին, միջոցառումը վարողը հանրությանը ներկայացրեց, թե ովքեր են  այս վեհ գաղափարի հեղինակները և զոհվածների հարազատների անունից շնորհակալանքի խոսք ուղղեց Ա. Հարությունովին ու նրա ընկերներին, որից հետո հոգևոր հայրերը կատարեցին խաչքարերի օծման արարողություն և լեգենդ դարձած հերոսների հարազատները, ընկերներն ու զինակիցները  ծաղիկներ խոնարհեցին:

Միջոցառմանը կենդանի կատարմամբ հանդես եկավ սիրված ու ճանաչված երգիչ Ներսիկ Իսպիրյանը, ում երգերի ժամանակ  շատ մայրեր չէին կարողանում զսպել իրենց արցունքները  ասելով որ այս արցունքները նաև հպարտության արցունքներ են:

«Այս արցունքներով մենք  ողջ աշխարհին ներկայացնելու ենք,  որ հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել, նրանք մինչև կյանքի վերջ կանգնած են եղել Արցախն ու Հայաստանը ներնգ  թշնամու ոտնձգություններից պահելու գործում:

Շնորհակալություն գաղափարի հեղինակներին, շնորհակալություն Արտյոմ Հարությունովին, նրա ընկերներին, ովքեր իրենց քայլով եռախաչ համալիրը դարձրեցին մեզ համար սրբավայր:

Ամեն անգամ, այցելելով այս վայր, անուն առ անուն հիշելու ենք բոլոր նահատակված հերոսներին ու ի լուր աշխարհի ասելու ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 622+
622+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր