211652_close_icon
views-count2758 դիտում article-date 19:14 12-06-2021

15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես լավ լուր ունեմ՝ մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն»,- քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ներողություն խնդրելով այն ծնողներից, որոնց զավակները դեռևս գտնում են գերության մեջ։

Իր հերթին, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի վարչապետի աջակցությամբ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ: Հայաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր