211652_close_icon
views-count6129 դիտում article-date 19:04 12-06-2021

Խորհուրդ կտայի՝ նույն հոխորտանքով, նույն պողպատով խոսեր Ալիևի և մեր թշնամիների մասին․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. News.am

Ուրիշի աչքի շուղը տեսնելու փոխարեն թող իրենց աչքի մեջի գերանը տեսնի։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։

«Ինչպես այս երեք տարիներին որոշակի իմաստով թիրախավորվել է եկեղեցին՝ բոլոր առումներով, նույն վիճակն էլ հիմա է՝ ավելի խտացված գույներով։ Խորհուրդ կտայի, որ նույն հոխորտանքով և նույն պողպատով խոսեր Ալիևի և մեր թշնամիների մասին։ Ասելիքս սա է, չեմ ուզում մեկնաբանել իրենց ասածները»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները, ոչ թե իրենք են վարկաբեկում, այլ կոռումպացված հոգևորականները:

Նմանատիպ նյութեր