211652_close_icon
views-count1424 դիտում article-date 14:12 12-06-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին` ազգային տոնի առթիվ

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկա­մական կապերի հետագա ամրապնդումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ընդլայնումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ի բարօրու­թյուն մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ  Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջ­ըն­թաց և բարեկեցություն», - ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Նմանատիպ նյութեր