211652_close_icon
views-count3646 դիտում article-date 23:56 11-06-2021

Հերթական սկանդալը. Ռուսաստանի ամենահայտնի մարզական մեկնաբաններից մեկին նույնպես զրկել են Եվրո-2020-ի հավատարմագրումից՝ Ադրբեջանի պատճառով

«Матч ТВ»-ի մեկնաբան Կոնստանտին Գենիչը հայտնել է, որ իրեն մերժել են հավատարմագրել Եվրո-2020-ի համար:
 
Ավելի վաղ արգելափակել էր «Матч ТВ» մեկնաբաններ Միխայիլ Մոսակովսկու և Նոբել Առուստամյանի հավատարմագրումը: Ավելի ուշ Առուստամյանը ստացավ հավատարմագրում:
 
«Քանի որ բանը բանից անցել է, թերևս, ես էլ արտահայտվեմ: Այո, խոսքը վերաբերվում է Ադրբեջանին և նրա վարքագծին:
 
Իմ հավատարմագրումը հաստատել են, ՈւԵՖԱ-ից նամակը եկել է, ստուգել են ամեն ինչ: Ամեն ինչ հրաշալի է: Մնում էր այն ստանալ: Բայց, ոնց որ թե, Նոբելի հետ կապված պատմությունը նրանց այնպես է մրմռացրել, որ մի անգամ ևս զննելով «Матч ТВ»-ի լրագրողների ցանկը, նրանք հիշել են, որ 2009-ին ես նույնպես եղել եմ Ղարաբաղում և այնտեղ մասնակցել ԱՊՀ և Բալթյան երկրների ֆուտբոլային մրցաշարին:
 
Այսօր զանգեցին Բաքվից, հարցրին դրա մասին: Հետո անջատեցին հեռախոսը: 5 րոպե անց ՈւԵՖԱ-ից նամակ եկավ, որ դուք հավատարմագիր չեք ստանա՝ Եվրո-2020-ի համար: Բոլոր հարցերով դիմել... ու ադրբեջանական կազմկոմիտեի  փոստի հասցեն:
 
Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, ինչո՞ւ խառնել քաղաքականությունը սպորտի հետ, հատկապես մրցաշարի բացման օրը: Հուսով եմ, որ իմ հարցը կլուծվի, իմ հավատարմագիրը կհաստատվի, և ես այնուամենայնից կկարողանամ աշխատել այս Եվրոյում: Իսկ եթե ոչ... Բաքու, ցավոք, ես հիասթափված եմ», գրել է Գենիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր