211652_close_icon
views-count1692 դիտում article-date 19:08 11-06-2021

Էլմիրա Կարապետյանը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր ստացավ

Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես  հաստատել է  հայաստանցի մարզուհի Էլմիրա Կարապետյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին: Նա ուղեգիրը նվաճել է  Խորվաթիայի Օսիեկ քաղաքում օրերս  անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Երևանցի մարզուհին  ատրճանակավարների մրցաշարում  10 մ. հեռավորությունից, 60 կրակոցով վաստակել է  575 միավոր, սահմանել անձնական ու  համապետական նոր ռեկորդ և գրավել պատվավոր հինգերորդ տեղը:

Հունիսի  11 –ի դրությամբ  Հայաստանի օլիմպիականների հաստատված կազմը հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան / 60 կգ/,  Կարեն Ասլանյան / 67 կգ /, Կարապետ Չալյան / 77 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան  / 57 կգ / Վազգեն  Թևանյան / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան / 52 կգ / , Արման  Դարչինյան / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան և հրաձգուհի Էլմիրա Կարապետյան:

Նմանատիպ նյութեր