3550 դիտում
14:15 11-06-2021
Հիշենք Բաքվի եւ Սումգայիթի դեպքերը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Մայիսի 28-ին Ռուսաստանի ՃԵԱԳՎ-ի տեսուչը Նովոսիբիրսկում ձերբակալության ժամանակ պատահաբար մահացու վիրավորել էր Ռուսաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացու, ով քրեական շրջանակներում հայտնի էր «Կուրբաշի» մականվամբ, որպես չարանենգ օրինախախտ գտնվում էր ոստիկանության տեղի շրջանային բաժանի հատուկ հաշվառման մեջ։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նովոսիբիրսկյան դեպքերի հետ կապված՝ ազգայնական հիստերիայի ալիքը համակեց ռուսաստանյան քաղաքները։ Ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները ռուսների հետ հաշվեհարդար տեսնելու կոչերը համահավասար տարածեցին և հայերի վրա, թեպետ սա տարօրինակ չէ՝ ռուսների պես մենք նրանց համար նույն «անհավատներն» ենք։
Ռուսական շուկաները կառավարման տակ վերցրած ու տիրոջ իրավունքով ոլորտում իրենց օրենսդիր հռչակած ադրբեջանցիները, որ հատկապես ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իրենց «հաղթող» ու միջնորդ դատավոր զգալով ԱՊՀ ողջ տարածքում, մշտապես գործում են, երբ ունեն թվային գերազանցություն և, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, ունակ են խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող բռնարարքների։
Օրինակների հետևից պետք չէ շատ հեռու գնալ։ Հիշենք Բաքվի ու Սումգայիթի դեպքերը, որտեղ հայ բնակչությունն էթնիկ պատկանելության հողի վրա զոհ դարձավ բռնությունների, ջարդի ու սպանություների։ Անօրենություններն ու լպիրշություններն անթույլատրելի են։
Ռուսաստանի իրավապահ մարմինները հարկ է, որ զգոն լինեն, կանխարգելեն ազգայնական հողի վրա տեղի ունեցող բացասական զարգացումները, հատկապես որ նման քայլերի դրդող գաղափարախոսական կենտրոնները գտնվում են ու կարգավորվում են Թուրքիայից, միջազգային ահաբեկչական այլ կենտրոններից։
Հաշվի առնելով, որ ՃԵԱԳՎ-ի տեսուչն ազատված է կալանքից, հարկ է կտրուկ կանխարգելել ինքնադատաստանի գործողություններն ու ազգայնական քարտի խաղարկումը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքերով։

Նմանատիպ նյութեր
2519 դիտում
16:16 19-05-2021
Ինչպես գտնել սատանային. գործնական ուղղորդում ԱԱԾ-ին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
1180 դիտում
18:30 18-05-2022
Բանակից հետո թիրախավորված է ԱԱԾ-ն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Այս բաժնից
505 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
370 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից