Ժորդի Ալբա. Սուարեսն այդքան բան է արել «Բարսայի» համար, իսկ մենք նրան նվիրեցինք անմիջական մրցակցին

Ժորդի Ալբա. Սուարեսն այդքան բան է արել «Բարսայի» համար, իսկ մենք նրան նվիրեցինք անմիջական մրցակցին «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան անդրադարձել է նրան, որ հարձակվող Լուիս Սուարեսը նախորդ ամռանը հեռացավ «Ատլետիկո»:
 
«Սուարեսն այնքան բան է արել «Բարսելոնայի» համար, իսկ մենք նրան գրեթե նվիրեցինք անմիջական մրցակցին՝ «Ատլետիկոյին»: Արդյունքում նրանք չեմպիոն դարձան:
 
Դա ինձ դուր չեկավ: Որտեղ էլի դուք նման հարձակվող կճարեք:
 
Բազմաթիվ հիմարություններ են ասվել, որոնք ոչ մի հիմք չունեին: Սուարեսի օրոք հրաշալի մթնոլորտ էր, նա հիանալի կերպով էր մերվել մեր թիմին և գերազանց արդյունավետություն էր ցուցադրում», ասել է Ալբան:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք