9790 դիտում
19:42 10-06-2021
Թշնամին Գեղարքունիքի մարզում մոտ 30 րոպե կրակոցներ է արձակել
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 30 րոպե դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել, որը գյուղում չի լսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը:
«Գյուղում կրակոցներ չեն լսվել, ինձ Սոթքից են հայտնել, որ մոտ 30 րոպե դիրքային հատվածում կրակոցներ են հնչել: Այս պահին ամեն ինչ հանգիստ է»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնացել։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին Կութ գյուղի հովվի մոտից թշնամին գողացել էր գյուղի բնակիչներին պատկանող մոտ 80 կով, նա նաև կրակել էր հովիի ձիուն, որի արդյունքում հովիվը ձիուց ընկել էր։ Մինչև այժմ թշնամին դեռ կովերին չի վերադարձրել։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
325 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
526 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
430 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ