211652_close_icon
views-count3592 դիտում article-date 22:52 10-06-2021

Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում ինքնատիպ կազմով ջազ քառյակը կներկայացնի արտերկրում ապրող և ստեղծագործող երաժիշտների

Հունիսի 16-ին, ժամը 19:30 Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) կներկայացնի ինքնատիպ կազմով ջազ քառյակ, որի կազմում կներկայանան արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ երաժիշտները:

«Մեր այս համերգով կրկին նպատակ ունենք մեր սիրելի ունկնդրին ներկայացնել Հայաստանում և արտերկրում ապրող հայ հեղինակների, երաժիշտների ստեղծագործություները, նրանց կատարողական արվեստը։ Քառյակի կազմում ելույթ կունենան այսօր Լիբանանում ամենահեղինակավոր ջազային երաժիշտներից մեկը, մեր հայրենակից, կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Սաթյանը, վերջերս հայրենիք վերադարձած լիբանանյան երաժշտական բեմի մյուս ակնառու ներկայացուցիչը` կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանը, Բոստոնում բնակվող մեր հայրենակից, թմբկահար Կարեն Քոչարյանը, որը համագործակցում է ամերիկյան շատ հայտնի ջազ երաժիշտների հետ, և ես»,-նշում է Արմեն Հյուսնունցը:
 
Ծրագրում կհնչեն հեղինակային ստեղծագործություններ և հայտնի ջազային մեղեդիների մշակումներ:
 

Նմանատիպ նյութեր