3971 դիտում
15:09 10-06-2021
Հող տալու մասին չե՞ն խոսել. Տեր-Պետրոսյանը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից. armeniasputnik.am
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե դեռ 2018-ի ամռանը, հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանն ասել է` հողերը պետք է տաս, այլ տարբերակ չկա։ Առաջին նախագահն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց այդ մասին` հավելելով, որ Փաշինյանը պետք է իրենց խոսակցության ձայնագրությունը հրապարակի, հայտնում է armeniasputnik.am-ը։
«Իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է նա, թող ցույց տա։ Ինձ միշտ մտահոգել է ԼՂ հարցը, և իրականում գնացել էի մեկ բան ասելու. Փաշինյանին ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը, որ ստացել ես Սերժ Սարգսյանից։ Փաշինյանը հարցրեց, թե ինչ ձևով դա պետք է ֆիքսել, ես էլ ասել եմ, որ հիմա նամակ կթելադրի, որը պետք է ուղղել ԱԳ նախարարին»,–պատմեց Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով` նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ուղղված նամակում պետք է գրված լիներ, թե պահանջում է 2 օրվա ընթացքում իրեն ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակն ապրիլի 23-ի դրությամբ (խմբ. Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը)։ Տեր-Պետրոսյանը նշում է` նույն քայլն էլ ինքն է արել։ Նա վստահեցրեց` Փաշինյանի հետ միայն այդ մասին են խոսել` ուրիշ խոսակցություն չի եղել։
Նմանատիպ նյութեր
35741 դիտում
11:16 03-08-2018
Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյանի վկայությունը
739 դիտում
11:18 11-06-2020
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԿԲ նախագահին և առաջարկեց նրան ճանապարհել ծափերով. armeniasputnik.am
Այս բաժնից
385 դիտում
21:43 23-04-2024
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
661 դիտում
21:31 23-04-2024
Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ Սարգսյան