211652_close_icon
views-count2444 դիտում article-date 11:36 10-06-2021

Եվրո-2020. Նոբել Առուստամյանին հավատարմագրեցին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ «Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ի համար:
 
«Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին հավատարմագրել են՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար: Հոյակապ է: Ապրի ՈւԵՖԱ-ն: Շարունակում ենք աշխատել», գրել է Զախարովան:
 
Հիշեցնենք, որ Նոբել Առուստամյանի հավատարմագրումը մերժվել էր Եվրո-2020-ի համակազմակերպիչ Բաքվի կազմկոմիտեի կողմից, այն պատճառաբանությամբ, որ Նոբելը եղել էր Արցախում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր