211652_close_icon
views-count2136 դիտում article-date 23:14 09-06-2021

Սուպերլիգա մտած անգլիական 6 ակումբները 3,5-ական միլիոն եվրո տուգանք կվճարեն

Հայտնի է դարձել, թե ինչ պատիժ են կրելու Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծմանը մասնակցած անգլիական ակումբները:
 
«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը» կվճարեն 3,5-ական միլիոն եվրո տուգանք: Այդ որոշման մասին Պրեմիեր-լիգան հայտարարելու է այսօր:
 
Այդ ակումբների համար նաև հատուկ պատժամիջոցներ են կիրառվելու, եթե թիմերը կրկնեն Սուպերլիգայի հետ կապված պատմությունը: Մասնավորապես, այդ ակումբներից ԱՊԼ-ում կարող են հանել 30 միավոր, ինչպես նաև տուգանել 20 մլն եվրոյով:

Նմանատիպ նյութեր