211652_close_icon
views-count2267 դիտում article-date 09:55 09-06-2021

Այս ամենը նմանվում է «կարապի երգի», ինչը լավագույնս գիտակցում են ՔՊ-ում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Որքան մոտենում է քարոզարշավի ավարտը, այն­քան ավելի լարվում է մթնոլորտը Փաշինյա­նի «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցությունում: Այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ պատ­րաստ է ինքնասպանության, ՔՊ-ականները համարում են, որ բոլորովին էլ նիկոլական հումորի ժանրից չէ, խոսքը քա­ղաքական «ինքնասպանության» մասին է:

Իսկ նման զարգացումն ամենևին էլ ձեռնտու չէ ՔՊ կուսակցության կարկա­ռուն ներկայացուցիչներին, որոնք գի­տակցում են, որ Փաշինյանի քաղաքա­կանությունից դուրս մնալուց հետո իրենց, մեղմ ասած, դառը օրեր են սպաս­վում, եթե չհասցնեն ճողոպրել երկրից: Այսպիսով՝ «Իրավունքին» հասած տեղե­կությունների համաձայն, ՔՊ-ականները քարոզարշավին ջանք ու եռանդ չեն խնայում թե՛ Նիկոլ Փաշինյանի աչքին լավը երևալու համար, թե՛ նրա վար­կանիշի հետ կապված անուրջներ ձևավորելու հարցում:

Ավելին՝ ըստ նույն լուրերի, վերջիններս մարզային այցերի ընթաց­քում սցենարային հրահանգներ են տա­լիս իրենց մերձավորներին, որպեսզի հա­մապատասխան շոուներ իրականացնեն՝ գառ մորթեն, ծաղիկներ նվիրեն, իսկ առավել ճարպիկների վրա դրված է տե­ղում իմպրովիզներ անելը՝ տպավորու­թյուն ստեղծելով, թե տեսեք Փաշինյանը բոլորի համար ընդունելի է: Իսկ իրակա­նում այս ամենը նմանվում է «կարապի երգի», ինչը լավագույնս գիտակցում են ՔՊ-ում, բայց դեռ փորձում կառչել փրփուրներից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր