2339 դիտում
15:47 08-06-2021
ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և ԼՂ հարցը
Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ու Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքը:
Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խիստ պահպանելու կարևորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը:
Ռուսական կողմը նշել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ:

Նմանատիպ նյութեր
2197 դիտում
13:51 15-07-2020
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
1565 դիտում
23:16 24-05-2021
Հայաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին
Այս բաժնից
406 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
637 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
466 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար