211652_close_icon
views-count196167 դիտում article-date 17:56 07-06-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Ջերմուկ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է հունիսի 4-ին Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում, տեղի ունեցած  խոշոր ու ողբերգական ավտովթարի բախման տեսանյութը, որ արձանագրվել է տեսախցիկի կողմից, ինչի հետևանքով վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել էր հունիսի 4-ին Ջերմուկ  քաղաքի սկզբնամասում  տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ ГАЗ 2401-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 72-ամյա Խաչիկ Մարգարյանը, իսկ Nissan Patrօl-ը վարել է Ջերմում  քաղաքի բնակիչ, 33-ամյա Սամվել Խաչատրյանը:

Նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Խ. Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի     
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր