Եմենում կետի փորում գտած նյութը ձկնորսներին 1,5 միլիոն դոլար է բերել և փոխել նրանց կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եմենում կետի փորում գտած նյութը  ձկնորսներին 1,5 միլիոն դոլար է բերել և փոխել նրանց կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Shantnews.am-ը գրում է. Եմենում մի խումբ ձկնորսներ Ադենի ծոցում կաշալոտի մարմին են գտել: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ երբ նրանք կաշալոտին ափ են հանել և պատռել փորը, այնտեղ հայտնաբերել են հազվագյուտ և շատ թանկարժեք նյութ՝ ամբրա:



Ամբրան իրենից ներկայացնում է կարծր, դյուրավառ մոմանման նյութ, որն առաջանում է կաշալոտների մարսողական տրակտում: Այն բարձր է գնահատվում օծանելիքի արտադրության մեջ, հանիդսանում է հոտի ֆիքսատոր: Այս նյութը հնարավոր է հայտնաբերել առանձնյակների միայն 1-5 %-ի մոտ:



Այս գտածոն ձկնորսներին բերել է 1.5 միլիոն դոլար: Ամբրայի վաճառքից ստացված գումարը 35 ձկնորսները հավասարապես բաժանել են իրար մեջ:



Եմենի բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության մեջ, իսկ ամբրան ձկնորսներին թույլ է տվել իրենց համար տներ և նոր նավակներ գնել: Գումարի մի մասն էլ նրանք փոխանցել են կարիքավորներին:



Կաշալոտները համարվում են վերացող տեսակ, այդ պատճառով բազմաթիվ երկրներում ամբրայի վաճառքն արգելված է:

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք