211652_close_icon
views-count1463 դիտում article-date 19:41 03-06-2021

Ագուերոյի հայր. Գվարդիոլան Սերխիոյին երբեք լավ չի վերաբերվել

«Բարսելոնայի» հարձակվող, նախկինում «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Սերխիո Ագուերոյի հայրը՝ Լեոնել դել Կաստիլյոն, բացասաբար է խոսել «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
 
«Ես չեմ հավատում նրա արցունքներին: Պեպը երբեք չէր ցանկանում, որ Ագուերոն թիմում լինի, քանի որ ցանկանում իր բոլոր թիմերում գլխավոր աստղը լինել: Գվարդիոլան երբեք լավ չէր վերաբերվում ոչ Սերխիոյին, ոչ՝ նրա եղբայրներին, ոչ էլ՝ ինձ:
 
Գվարդիոլան հրաշալի մարզիչ է, բայց հենց սկզբից նա փոխում է ֆուտբոլիստներին, նրա օրոք փոխվում է մթնոլորտը: Դուք երբեք չեք իմանա, թե արդյոք հանդիսանում եք հիմնական կազմի խաղացող: Նա Սերխիոյին անփոխարինելի էր անվանում, բայց կազմում չէր դնում», ասել է Դել Կաստիլյոն:

Նմանատիպ նյութեր