211652_close_icon
views-count1600 դիտում article-date 19:28 03-06-2021

Ուղղեք Ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Կամո Հովհաննիսյանին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Սոլնայի Ֆրենդս Արենա մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ հունիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև հունիսի 4-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Կամո Հովհաննիսյանին) է ուղղված հարցը:

Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել մեկ հարց: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Նմանատիպ նյութեր